Ռոհանի-Օլանդ հանդիպումը չի կայացել. Ֆրանսիան մերժել է մենյուից հանել գինին
International newsՖրանսիայի և Իրանի նախագահների լանչը, որը պետք է կայանար այսօր Փարիզում, հետաձգվել է, քանի որ ֆրանսիական կողմը մերժել է գինին բացառել մենյուից:
Ինչպես հայտնի է` Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո պաշտոնական այցով շրջագայում է եվրոպական երկրներում և արդեն հասցրել է մլրդ դոլարներ արժողությամբ պայմանագրեր կնքել տարբեր տերությունների հետ:
Daily Mail-ի հաղորդմամբ` այսօր Փարիզի էլիտար ռեստորաններից մեկում պետք է կայանար Ռոհանի-Օլանդ հանդիպումը, սակայն ֆրանսիական կողմը մերժել է Իրանի պահանջած «հալալ» մենյուն և պնդել է ազգային կերակրատեսակներ և գինի ներառել:
Փոխարենը Ելիսեյան պալատն առաջարկել է նախաճաշ կազմակերպել, սակայն Ռոհանին մերժել է այդ առաջարկը: