Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է տեղափոխվել Ռեալ
SportՄյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»,- տեղեկացնում է «The Telegraph»-ը:
27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մերժել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» առաջարկները և ընտրել «արքայական ակումբը»: Նա կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ միայն այն դեպքում, եթե «սերուցքայիններին» հաջողվի խուսափել ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքից կամ հետաձգել այն:
«Բավարիայի» հետ Լևանդովսկու պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 100 մլն եվրո:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում նա խփել է 17 գոլ: