«Հուրրիեթ Դեյլի Նյուզ»-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին անգամ դատապարտելով անցած տարի Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցած բողոքներն ու անհանդարտությունները, դրանք անվանել է իշխանափոխությանը միտված գործողություններ: «Ուկրաինայի ու Եգիպտոսի նմանությամբ դեպքեր տեղի ունեցան «Գեզի»-ի զբոսայգու ցույցի ժամանակ: Նման բողոքները Եգիպտոսին կանգնեցրին մասնատման սեմին»,- նշել է Էրդողանը` ընդգծելով, թե անցած տարի իր և իր խորհրդականների դեմ ներկայացված կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները հեղաշրջման ուղղությամբ իրականացված գործողությունները ևս նպատակ են ունեցել երկիրն իշխանափոխության տանելու: Հիշեցնենք, որ "Միջազգային ներում" կազմակերպությունը դատապարտեց անցած տարի «Գեզի»-ի շարժում անվամբ ճանաչված հակապետական ցույցերի ճնշման ժամանակ Թուրքայի ոստիկանության ծառայության ուժերի ցուցաբերած կոպտությունը: