Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 55 հազար միգրանտներ ու փախստականներ
International newsՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 55 հազար 528 միգրանտներ ու փախստականներ, 244 մարդ զոհվել Է ծովում Հին աշխարհ հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպու թյան (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
«Ըստ ՄՄԿ-ի գնահատումների, 2016 թվականի առաջին 28 օրվա ընթացքում 55 հազար 528 միգրանտներ եւ փախստականներ են հատել Միջերկրական ծովը՝ Եվրոպա հասնելու նպատակով, այսինքն՝ միջին հաշվով օրական մոտավորապես 2 հազար մարդ»,-ասել Է Միլմանը: Նրա խոսքով՝ միջին օրական այս ցուցանիշներն «այժմ մոտավորապես հավասար են երկու տարի առաջ ամբողջ հունվար ամսին ժամանածների ընդհանուր թվին»:
Տարեսկզբից, շարունակել Է Միլմանը, Միջերկրական ծովում զոհվել Է 244 մարդ: Բացի այդ, «առնվազն եւս 10 միգրանտներ ու փախստականներ մահացել են՝ արդեն Եվրոպա հասնելուց հետո կամ դեպի Թուրքիա ճանապարհի սկզբին»:
2014 թվականի հունվարին ծովում զոհվել Է 12 մարդ, իսկ 2015 թվականի հունվարին՝ 82, հիշեցրել Է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Միլմանը նաեւ ճշտել Է, որ տարեսկզբից 52 հազար 55 միգրանտներ ու փախստականներ ժամանել են Հունաստան եւ 3 հազար 473-ը՝ Իտալիա: