Արաբական Միացյալ Էմիրություններում բենզինը խմելաջրից ավելի Էժան Է դարձել
International newsԱրաբական Միացյալ Էմիրություններում ահա արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ նավթի գների անկմանը զուգահեռ շարունակվում Է բենզինի արժեքի նվազումը: Հունվարի վերջին գների հերթական փոփոխությունից հետո Էմիրությունների լցակայաններում վառելիքը խմելաջրից ավելի Էժան Է դարձել:
Ինչպես հայտարարել են ԱՄԷ-ի Էներգետիկայի նախարարությունում, Special կատեգորիայի մեկ լիտր բենզինը այսուհետեւ կարժենա մոտավորապես 40 ցենտ՝ կես տարի առաջվա 50 ցենտի դիմաց:
Մինչդեռ 1 լիտր գազավորված ըմպելիքը բենզինից կրկնակի թանկ Է նստում, իսկ նույն ծավալի հանքային խմելաջուրն արդեն հինգ-ութ անգամ ավելի թանկ արժե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: