Ճապոնիան վերականգնել Է երրորդ ատոմային ռեակտորի աշխատանքը 2011 թվականի վթարից հետո
International newsՃապոնիան շարունակել Է ատոմային ռեակտորների աշխատանքի աստիճանական վերսկսումն այն բանից հետո, երբ դրանք ամբողջ երկրում սառեցվել Էին Ֆուկուսիմայի ատոմակայանի՝ 2011 թվականի վթարի պատճառով:
Հունվարի 29-ին սկսել Է աշխատել «Տակահամա» ատոմային Էլեկտրակայանի թիվ երեք ռեակտորը երկրի արեւմուտքի Ֆուկուիի պրեֆեկտուրայում, ինչի մասին հայտարարել Է այն կառավարող ընկերությունը՝ Kansai Electric Power-ը:
Սա թվով արդեն երրորդ վերագործարկված ռեակտորն Է 2015 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին Կագոսիմայի պրեֆեկտուրայի «Սենդայ» ԱԷԿ-ում երկու ռեակտորների աշխատանքի սկսկվելուց հետո, որոնք կառավարում Է Kyushu Electric Power ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: