11 անգին խորհուրդ՝ Չինաստանի ամենահարուստ մարդու կողմից
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ջեկ Ման կամ Մա Յուն Alibaba Group ընկերության հիմնադիրն է: Նա առաջին չինացի գործարարն է, որը հայտնվել է Forbes ամսագրի շապիկին:
Ջեկը ծնվել է երժիշտների համեստ ընտանիքում` իր կյանքի ընթացքում աշխատելով և անգլերենի ուսուցիչ, և պետական ծառայող, նույնիսկ ստեղծել է առաջին չինական համացանց-նախագիծը «Դեղին Էջերի» նմանությամբ:
Ի վերջո նրան հաջողվել է ստեղծել հսկա` համեմատելի Amazon-ի և eBay-ի հետ:
Blog.1in.am-ը ներկայացնում է նրա մի քանի խորհուրդները.
- Աշխատանքին քո վերաբերմունքը և կայացրած որոշումները ավելի կարևոր են, քան քո ընդունակությունները:
- Եթե դուք ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ եք կյանքից բողոքում, դա նմանվում է ալկոհոլիզմի` ինչքան շատ եք խմում, այքան դժվար է կանգ առնել: Ձեր հաջողության ճանապարհին դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում:
- Ինչումն են ձեր պարտականությունները: Այն բանում, որ լինեք ավելի փութաջան, շատ աշխատեք և ունենաք ավելի հավակնություններ, քան ուրիշները:
- Միայն հիմարներն են բերանն օգտագործում խոսելու համար: Խելացին խոսում է գլխով, իսկ իմաստունը սրտով:
- Եթե դուք ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատելու վրա, վաղ թե ուշ դուք կափսոսաք:
- Իսկական գործարարը թշնամիներ չունի: Եթե դուք այդ հասկանաք, ձեզ ոչ ոք չի կագնեցնի:
- Այսօր դաժան է և տանջալի: Վաղը ավելի վատ կլինի: Սակայն վաղը չէ մյուս օրը կլինի հիանալի:
- Երբ դուք սկսում եք ձեր բիզնեսը, դա նշանակում է հրաժարում կայուն եկամուտից, արձակուրդներից և տարեկան բոնուսներից:
- Մյուս կողմից ձեր եկամուտները ոչնչով սահմանափակված չեն, դուք ավելի արդյունավետ կօգտագործեք ձեր ժամանակը, և հարկ չի լինի ուրիշներից թույլտվություն խնդրել:
- Որպես գործընկեր վերցրեք նրան, ով լրացնում է ձեր հմտությունները: Ձեզ հարկավոր չէ հաջողակ մեկը:
- Ջանացեք, որ ձեր աշխատակիցները գործի գան ուրախությամբ: