Սիրիայի խնդրով բանակցություններում քրդերի ներգրավման հարցը դեռևս համաձայնեցվում է
International newsՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ միջսիրիական բանակցություններում քրդերի մասնակցության հարցը դեռևս համաձայնեցվում է:
Ինչպես հայտնում է վկայակոչելով Ria Novosti-ն, Ալեքսեյ Բորոդավկինը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայում ու Կահիրեում հավաքվածները (ընդդիմությունը) պնդում են, որ բանակցություններում ներգրավվեն նաև քրդերը: Նա հիշեցրել է, որ Վիեննայի խմբի որոշ մասնակիցներ դեմ են բանակցություններում քրդերի ներգրավմանը:
Ժնևում հունվարի 29-ին ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվեն բանակցություններ Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև: Ակնկալվում է, որ բանակցությունները կտևեն 6 ամիս: