«Արարատը» Սոչիում ստուգողական հանդիպում կունենա Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ
SportԵրեւանի «Արարատը» Սոչիում ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Սոչի»-ի հետ ստուգողական խաղի փոխարեն ուժերը կչափի Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ: Արմենպրեսի տեղեկացմամբ` երեւանյան ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպումը կսկսվի հունվարի 31-ին`Երեւանի ժամանակով 13:00-ին:
Հունվարի 29-ին «Արարատը» երկու ծանրաբեռնված մարզում է անցկացրել: Ավելի ուշ արարատցիները դիտել են «ԲՄԱ-Էներգիայի» հետ ստուգողական խաղի տեսագրությունը:
Սոչիում մարզվում եւ խաղում են ոչ միայն «Արարատ»-ի ֆուտբոլիստները: Երկրորդ մարզումից հետո տեղի է ունեցել ընկերական հանդիպում՝ «Արարատ»-ի մարզիչների եւ աշխատակիցների մասնակցությամբ: Համառ պայքարում անցած խաղն ավարտվել է 4:4 հաշվով: