Ադրբեջանում ՃՏՊ-ից մահացել է 5 մարդ
International newsԱդրբեջանում Աղդաշ-Մինգեչաուր մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 5 մարդ, ևս 7-ը ծանր վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելովazadliq.info կայքը, Dodge ավտոմեքենան հանդիպակած բախվել է Niva-ին, ինչի արդյունքում Dodge-ի վարորդ Իլհամ Մուստաֆաեւը, որը վերադառնում էր սեփական նշանադրությունից, եւ երկու ուղեւրներն ու Niva-ի եւս երկու ուղեւրոներ տեղում մահացել են: Ծանր վնասվածքներով վիրավորները տեղափոխվել են Մինգեչաուրի քաղաքային հիվանդանոց:
Նախնական վարկածով` վթարը եղել է արագությունը գերազանցելու արդյունք: