Չադի նախագահը դարձել է Աֆրիկյան միության նոր ղեկավարը
International newsՉադի նախագահ Իդրիս Դեբի Իթնոն դարձել է Աֆրիկյան միության (ԱՄ) նոր նախագահը: Նա այդ պաշտոնում փոխարինելու է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին: Դեբի Իթնոյին այդ պաշտոնում նշանակելու մասին հայտարարել է Մուգաբեն՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում անցնող ԱՄ 26-րդ գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում:
Չադի նախագահը խոշորագույն համաաֆրիկյան կազմակերպության նախագահի պարտականությունները կկատարի մեկ տարի ժամկետով: Գագաթաժողովի պաշտոնական թեման էր «2016 թ. Աֆրիկայում մարդու՝ առանձնապես կանանց իրավունքների պաշտպանության տարին» հայտնում է ՏԱՍՍ-ը: