Վերջին 2 տարին ԵԽԽՎ պատմության ամենաամոթալի էջերն էին. Նարիշկին
International newsՌուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերականգնի իր աշխատանքը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) միայն այն դեպքում, երբ կվերականգնվեն ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունները:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, բացի այդ պաշտոնյան ԵԽԽՎ-ի գործունեության վերջին 1.5-2 տարին անվանել է կառույցի պատմության «ամենաամոթալի էջերը»:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ԵԽԽՎ-ի նախկին ղեկավարությունը, որը վերջերս է փոխվել, անտեսում էր ԵԽԽՎ-ի ամենախոշոր պատվիրակություններից մեկին` ռուսականին: Ուստի կարծում եմ, որ անցած 1.5-2 տարին ԵԽԽՎ-ի պատմության ամենաամոթալի էջերն են»,–ասել է նա:
«Այժմ ընտրվել է նոր ղեկավարություն: Ես շատ լավ եմ ճանաչում պարոն (ԵԽԽՎ նախագահ Պեդրո) Ագրամունտին, ով շատ խելամիտ ու հավասարակշռված քաղաքական գործիչ է: Ուստի` ակնկալում եմ, որ նա խելամտորեն կկազմակերպի ԵԽԽՎ-ի աշխատանքը»,-հավել է Նարիշկինը: