Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել` Սիրիայի բանակցությունների հարցով
International newsՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Ջոն Քերին հեռախոսազրույցով քննարկել են Ժնևում միջսիրիական ուժերի բանակցությունները:
«Գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են:
Լավրովն ու Քերին կարևորել են բանակցությունների հարցում ահաբեկչության դեմ պայքարի եղանակների քննարկումը, ինչպես նաև` Սիրիայում տիրող հումանիտար դրությունը, օգնության ապահովումը ազգաբնակչությանը: