Բարսելոնան ամռանը չի փորձի ձեռք բերել Պոգբային և Դիբալային
Sport«Բարսելոնան» չի ծրագրում ամռանը փորձեր կատարել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Պոլ Պոգբային և Պաուլո Դիբալային ձեռք բերելու հարցում:
Թուրինցիների գործադիր տնօրեն Բեպե Մարոտան «Բարսելոնայի» մարզական տնօրեն Արեյդո Բրայդային հայտնել է, որ երկու խաղացողներն էլ չեն վաճառվում:
Այդ կապակցությամբ կատալոնական ակումբը փորձեր չի կատարելու ֆրանսիացուն կամ արգենտինացուն առաջիկա ամռանն իր կողմը ներքաշելու կապակցությամբ:
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամռանը թիմի համար ձեռք բերել կենտրոնական և ձախ պաշտպան: