Եգիպտոսը հերքել է, թե կործանված ռուսական օդանավի գործով ձերբակալվածներ կան
International news
Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը հերքել է, թե Եգիպտոսում ռուսաստանյան A321-ի կործանման գործով ձերբակալություններ են իրականացվել:
Reuters-ի փոխանցմամբ` կառույցից հայտնել են, որ «չնայած ԶԼՄ-ների վերջին շահարկումներին» Եգիպտոսը կտրականապես հերքում է որևէ ձերբակալության իրականացում:
Ավելի վազ նաև EgyptAir-ի ղեկավարությունն էր հերքել տեղեկությունները այն մասին, թե իրենց աշխատակիցն է պայթուցիկ տեղադրել ռուսաստանյան օդանավում:
Անցած տարվա հոկտեմբերին Եգիպտոսում ռուսաստանյան մարդատար օդանավի կործանման հետևանքով 217 ուղևոր էր զոհվել: Մեղավերների մասին տեղեկություննեը հակասական են: