Բելգիայում ահաբեկչության հետ կապված 4 հոգու են ձերբակալել
International news
Բելգիայում` Ժյումե քաղաքի արվարձաններից մեկում, ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել, կան ձերբակալվածներ:
RTBF հեռուստառադիոընկերությունը մանրամասնում է, որ կա 4 ձերբակալված, որոնց կասկածում են ահաբեկչության հետ ունեցած կապերի համար:
Իրավապահներին հայտի է դարձել, որ ձերբակալվածները պատրաստվում էին Սիրիա մեկնել: Հետաքրքրական է, որ խուզարկությունն անց է կացվել անցած տարվա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ: Դրանց հետևանքով ընդհանուր առմամբ 130 մարդ էր զոհվել: