Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ չեն բանակցի ահաբեկիչների հետ
International newsՍիրիական կառավարության պատվիրակությունը բանակցություններ չի վարի ահաբեկիչների և անհատ պատվիրակների, այդ թվում` «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին լրագրողներին հայտնել է Ժնևի միջսիրիական բանակցություններին ժամանած Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Վերջինիս խոսքով` իրենք չեն բանակցի ահաբեկիչների հետ, այդ իսկ պատճառով էլ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանը պնդում էր ոչ ուղիղ բանակցություններ անցկացնել: Նա նաև նշել է, որ իրենք տեղյակ չեն ընդդիմության պատվիրակության կազմից:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով բանակցությունները` ՄԱԿ-ի հովանու ներքո, սկսվել են հունվարի 29-ին: