Լոնդոնը շարունակում է գլխավորել ամենակեղտոտ օդային ավազան ունեցող քաղաքաների ցանկը
International newsԼոնդոնի օդի որակի շուրջ մտահոգությունները շարունակում են մնալ ամենաքննարկվող հարցերից մեկը,- գրում է Orer.am-ը:
Վերջին շրջանում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ լոնդոնյան աղտոտված օդը տարեկան 9500 մարդու կյանք է խլում: Չնայած «Օդի մաքրության մասին» օրենքն արդեն 60 տարվա պատմություն ունի, բայց այն չի դադարում օրակարգային խնդիր մնալ:
Լոնդոնի քաղաքային տրանսպորատային ծառայության ղեկավարության կողմից Թագավորական քոլեջին պատվիրված օդի աղտոտվածության մասին վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահվան հիմնական պատճառը օդում առկա ուլտրադիսպերսիոն մասնիկների ու թունավոր ազոտի երկօքսիդի բարձր քանակությունն է: Լոնդոնի օդում առկա ազոտի երկօքսիդի մեծ քանակության պատճառները տարբեր են, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրաց 80 տոկոսը մեքենաների արտանետումների հետևանք են:
Մասնագետների կարծիքով՝ առավել վտանգավոր են դիզելային վառելիքով աշխատող ավտոմոբիլները, որոնց թիվը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կազմում է մեքենաների ընդհանուր թվաքանակի մեկ երրորդը: Այդուհանդերձ, Լոնդոնի էկոլոգիայի և էներգետիկայի գծով քաղաքապետի տեղակալ Մենյու Մենչարզի կարծիքով՝ օդի աղտոտվածության մասին լոնդոնյան բարձր ցուցանիշները ճշգրիտ չափումների հետևանք են, ինչը չի կարելի ասել Եվրամիության այլ երկրների խոշոր քաղաքների ցուցանիշների մասին:
Նրա խոսքով՝ ԵՄ այլ մեգապոլիսների օդը նույնչափ կեղտոտ է, ուստի նրա համար ընդունելի չեն ԵՄ կողմից իրենց ներկայացվող պահանջները: Խնդիրը կարգավորելու համար Լոնդոնի իշխանությունները ավտոբուսների նոր խմբաքանակ են երթուղի մտցրել, որոնք հիբրիդային շարժիչով են աշխատում: Աշխատանքներ են իրականացվում քաղաքի տաքսիների պարկը նույնպես փոխելու ուղղությամբ:
Ա.Գ.