Կոլումբիայի եւ Վենեսուելայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
International newsԿոլումբիայի եւ Վենեսուելայի սահմանին երկու երկրների ռազմածովային ուժերի զինծառայողների եւ Ազգային ոստիկանության աշխատակիցների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացմամբ, տուժածներ չկան:
Կոլումբիայի կառավարությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում եւ արդեն կապվել է Վենեսուելայի իշխանությունների հետ՝ հանգամանքները պարզելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: