Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության փախստականների և ռազմագերիների գործով հանձնաժողովի նախագահ Դարյա Մորոզովան հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին նախատեսվում է ռազմագերիների փոխանակումը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Փոխանակումը ծրագրված է իրականացնել կեսօրին: Փոխանակման բանաձևը տվյալ պահին ճշգրտվում է, քանի որ ռազմագերիների ցուցակները դեռևս պատրաստվում են: Յուրաքանչյուր կողմը կփոխանակի 40-50 մարդ»,- ասել է Մորոզովան:
Ավելի վաղ հաղորդվում էր ԴԺՀ-ի և Կիևի միջև սեպտեմբերի 18-ին ծրագրված ռազմագերիների փոխանակման ձախողման մասին: