ԵԽԽՎ-ն բավական լավ հարթակ է Ադրբեջանի համար. Հերմինե Նաղդալյան
PoliticsԱյսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ԵԽԽՎ-ն բավական լավ հարթակ է Ադրբեջանի խավիարային դիվանագիտության իրականացման համար: «Նրանք ունեն մեկնարկային առավելություն, մեծ թվով համախոհներ: ԵԽԽՎ-ն խնդիրների լուծումը կայացնում է պարզ մեծամասնությամբ, ուստի իրենց համար հարթակը նպաստավոր էր»,- ասաց պատվիրակության ղեկավարը:
Հ. Նաղդալյանը հիշեցրեց, որ երբ Ղրիմի հարցով ԵԽԽՎ-ն զրկեց Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի, քվեարկության իրավունքից, Ադրբեջանը փորձեց օգտվել պահից ու նախաձեռնեց Ռ. Ուոլթերի զեկույցը: Նա նաեւ հավելեց, որ երկու հեղինակների համար էլ սկզբունքային հարց է եղել այդ զեկույցները պատրաստելը՝ առանց տարածք այցելելու:
«Հիշեցնեմ, որ 1990-ականներից սկսած՝ Ադրբեջանի իշխանությունները մերժել են ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելը: Ռազմավարությունը մեկն է՝ ոչ մի համագործակցություն, քանի կոնֆլիկտը կարգավորված չէ, մինչդեռ միջազգային հանրությունը հակված է հակառակ միտմանը»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը:
Սոսե Չանդոյան