Իրանը հնարավորություն է ստացել օգտվելու ավելի վաղ սառեցված 100 մլրդ դոլար ծավալի ակտիվներից
International newsԻրանը հնարավորություն Է ստացել օգտվելու ավելի վաղ սառեցված 100 մլրդ դոլարից ավելի գումարի ակտիվներից, որոնք ապաարգելափակվել Էին իրանական միջուկային ծրագրի շուրջ համաշխարհային տերությունների հետ Թեհրանի համաձայնագրին համապատասխան:
Այդ մասին փետ րվարի 1-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության՝ պլանավորման եւ ռազմավարական հսկողության հարցերով փոխնախագահ Մոհամադ Բաքեր Նոուբախտը, որի խոսքը մեջբերում Է Associated Press (AP) գործակալությունը:
Ապարգելափակվել են այն ակտիվները, որոնք զետեղված Էին Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Թուրքիայի բանկերում, նշել Է Նոուբախտը:
Իրանի կենտրոնական բանկի ներկայացուցիչ Նասեր Հաքիմին հայտնել Է, որ իրանական ինը բանկեր միացել են միջազգային հաշվարկների SWIFT համակարգին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: