Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինտերնետում լայն տարածում գտած ապշեցուցիչ ու տարօրինակ 6 լուսանկար

Lifestyle

1  Ֆիլիպինների հսկայական կոկորդիլոսը

0907-World-Blog-Giantcrocodile Full 600

2011 թ. սեպտեմբերին ինտերնետում մի շարք լուսանկարներ տարածվեցին, որոնցում պատկերված էր Ֆիլիպիններում հայտնաբերված մի հսկայական կոկորդիլոս: Սա երբևէ հայտնաբերված ամենախոշոր կոկորդիլոսներից է, որի երկարությունը հասնում է 6.4 մետրի, իսկ կշիռը՝ մեկ տոննայի: 100-հոգանոց թիմից 3 շաբաթ պահանջվեց այս կոկորդիլոսին բռնելու համար: Կոկորդիլոսին սկսեցին որոնել այն բանից հետո, երբ շշուկներ տարածվեցին այն մասին, որ այդ կոկորդիլոսը սպանել է մի ձկնորսի: Այս հսկայական արարածը բնակվում էր Ագուսանում: Սա մի աղքատ մարզ է, որը Մանիլա քաղաքից 500 կմ դեպի հարավ-արևելք է ընկած: Գյուղաբնակները շատ էին անհանգստանում այս կոկորդիլոսի պատճառով: Ոչ ոքի համարձակությունը չէր բավականացնում այս կոկորդիլոսին բռնելու համար այնքան ժամանակ, քանի դեռ չհաստատվեց, որ ձկնորսի մահվան պատճառն իրոք կոկորդիլոսն էր: Կոկորդիլոսին ողջ-ողջ բռնելու համար գյուղացիները ցանցերից պատրաստված 4 թակարդ լարեցին: Այդ ցանցերը պատրաստվել էին պողպատե մալուխներից: Կոկորդիլոսին բռնելուց հետո նրան չսպանեցին: Ներկայումս Ագուսանում մի արգելոց է կառուցվում, որտեղ էլ այս կոկորդիլոսին պատրաստվում են տեղափոխել: Կոկորդիլոսը բավականին եկամտաբեր կենդանի դուրս եկավ, սակայն այն ոչ թե ինչ-որ մեծահարուստի տոնական սեղանն է զարդարում, այլ գրավում է բազում զբոսաշրջիկների ուշադրությունը: Արդյունքում զբոսաշրջային բիզնեսը ծաղկում է: 2011 թ.-ին Ագուսան դել Սուրի քաղաքապետը լուսանկարվեց այս հսկայական կոկորդիլոսի հետ: Լուսանկարն աննախադեպ արագությամբ տարածվեց ինտերնետում:

 2  Ռեյնալդո Դագսայի մահը

P05-110106-302

Ռեյնալդո Դագսան ֆիլիպինցի քաղաքական գործիչ էր:  2011 թ.-ի հունվարի 1-ին նրան սպանեցին: Այլ պայմաններում այս սպանության շուրջ հազիվ թե այդքան մեծ աղմուկ բարձրանար, սակայն նրա սպանության հանգամանքները շատ տարօրինակ էին: Նրան սպանել էին ամանորին, երբ նա լուսանկարում էր իր ընտանիքին: Լուսանկարում երևում են թե՛ մարդասպանը, թե՛ այս քաղաքական գործչի ըտանիքի անդամները: Ոստիկաններն անմիջապես պարզեցին, որ հանցագործը ազատազրկման դատապարտված գող էր, ում համաներմամբ ազատ էին արձակել: Նրա Անունը Մայքլ Գոնսալես է: Դագսային անհապաղ հիվանդանոց տեղափոխեցին, սակայն նրան փրկել չհաջողվեց: Այս լուսանկարը հանձնեցին ոստիկաններին, ում ջանքերով որոշ ժամանակ անց հայտնաբերեցին ու ձերբակալեցին մարդասպանին: Լուսանկարում երևացող մյուս տղան մարդասպանի հանցակիցն է: Նրան նույնպես ձերբակալել են և դատապարտել ազատազրկման: Լուսանկարում երևացող ուրախ դեմքերը ընդամենը մի վայրկյան անց արցունքներով ծածկվեցին: Դագսայի ընտանիքի անդամների մտքով էլ չէր անցնում, որ այդ տոնական խնջույքն այդքան ողբերգական ավարտ պետք է ունենար:

 3  Արջը պաշարում է գոլֆի դաշտը

Beargolfgrizzly

Գրիզլի տեսակի արջերը հանդիպում են Ալյասկայում, Կանադայի արևմուտքում, Իդահոյում, Մոնտանայում, Վաշինգտոնում և Վայոմինգում: 2005 թ.-ին Չարլզ Լինդսի անունով մի մարդ Մոնտանայի «Ելոուսթոուն» գոլֆի ակումբում ներկա էր գոլֆի պարապմունքիներից մեկին: Նա հանկարծ նկատեց, թե ինչպես է գրիզլի տեսակի մի արջ մտնում գոլֆի դաշտ: Արջը ցատկեց ցանկապատի վրայով և սարսափահար արեց մի խումբ խաղացողների: Լինդսին իրեն չկորցրեց: Նա անմիջապես հանեց տեսախցիկը և լուսանկարեց այդ տեսարանը: Լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվեց ինտերնետում:

 4  Տարօրինակ զույգը

Hippo

2004 թ.-ի դեկտեմբերի 26-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում ուժգին ստորջրյա երկրաշարժ գրանցվեց: Երկրաշարժին հետևեցին կործանարար ցունամիները: Այս բնական աղետների արդյունքում 14 քաղաքներում 230.000 մարդ զոհվեց: Երկրաշարժը, անշուշտ, բացասաբար անդրադարձավ նաև տվյալ տարածքի կենդանական աշխարհի վրա: Հեղեղներն Օվեն անունով փոքրիկ գետաձիուն հասցրել էին Հնդկական օվկիանոսի ափերին: Բնապահպանները ձեռքերը ծալած չէին նստել: Նրանք գտան տանջահար գետաձիուն, ու նրան համապատասխան օգնություն ցույց տվեցին, այնուհետև տեղափոխեցին Քենիայի Հոլեր Փարք արգելոցը: Հենց այնտեղ էլ նա ծանոթացավ Մսի անունով կրիայի հետ: Այդ ժամանակից ի վեր, նրանք անբաժան են եղել: Կրիան և գետաձին սնվում, քնում ու խաղում էին միասին: Կենդանաբանները հավաստում են, որ Մսին 100-130  տարեկան է: Նա այնպես է վերաբերվում Օվենին՝ ասես վերջինս իր ձագուկը լինի:

 5  Արրծիվն ընդդեմ աղվեսի

Eaglefox

Քարարծիվը հյուսիսային կիսագնդի ամենահայտնի որսի թռչուններից է: Հայտնի է, որ այս արծիվները հարձակվում են առյուծների, կատուների, այծերի, եղնիկների վրա և սպանում նրանց: Այս արծվի եվրասիական ենթատեսակը հաճախ սպանում է գայլերին: Վերևում ներկայացված լուսանկարրը նկարվել է ֆին լուսանկարիչ Պեկա Կոմիի կողմից 2006 թ.-ի փետրվարին: Ամբողջական ֆոտոշարքում ամենայն մանրամասնությամբ երևում է աղվեսի ու արծվի թեժ մենամարտը: Սա այդ ֆոտոշարքի ամենահայտնի լուսանկարն է, որը մեծ տարածում է գտել ինտերնետում: Միայն հավելենք, որ աղվեսին հաջողվեց դուրս պրծնել արծվի ճանկերից:

 6  Պանդայի գրկախառնությունը

Cute-Panda-Hug-Earthquake

2011 թ.-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ինտերնետում տարածում գտան մի շարք լուսանկարներ և տեսանյութեր:  Այդ լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է մի պանդա փարվել մի տղամարդու ոտքերին: Քանի որ լուսանկարն ինտերնետում հայտնվել էր երկրաշարժից անմիջապես հետո, բոլորին թվաց, թե դա երկրաշարժի ժամանակ կամ դրանից կարճ ժամանակ անց էր նկարվել, սակայն իրականում այս նկարը բնավ կապ չունի Ճապոնիայի երկրաշարժի հետ: Այս լուսանկարը դեռևս 2006 թ.-ին հրապարակվել էր People’s Daily Online չինական լրատվամիջոցի անգլերեն տարբերակում: Նկարում պատկերված է Չինաստանի Սիչուան նահանգում գտնվող Պանդաների պահպանության կենտրոնի պանդաների մեկը, որին նախատեսված էր տեղափոխել այնտեղից այլ ապաստարան: Ասես կանխազգալով, որ իրեն վիճակված է բաժանվել իրեն կերակրող ու խնամող աշխատակցից, պանդան փաթաթվել է նրա ոտքերին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank