Զիդան. Առաջնության հետ կապված մեծ հույսեր ունեմ
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Զիենդին Զիդանն Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու հույսեր ունի:
«Մեր առաջադրանքն է՝ առաջնության ավարտին չեմպիոն դառնալու հնարավորություններ ունենալը: Այժմ «Բարսելոնային» 4 միավորով ենք զիջում, բայց տարբերությունը կարող է կազմել 7 միավոր: Բարդ է լինելու, բայց առաջնության հետ կապված մեծ հույսեր ունեմ: «Ռեալը» դեռ չի պարտվել չեմպիոնական պայքարում»,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 51 միավոր (21 խաղ), իսկ «Ռեալը» երրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 47 միավոր: