Պենտագոնը չի բացառում, որ դաշնակիցների ցամաքային զորքերը կարող են ուղարկվել Իրաք
International newsՊենտագոնը չի բացառում, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի դաշնակիցները կարող են ցամաքային ուժեր ուղարկել Իրաք:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ Շոն Մակֆարլենդը:
«Դա չի ենթադրում ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայում: Դրանք կարող են լինել կոլացիայի դաշնակիցների ցամաքային զորքերը»,-ասել է գեներալ-լեյտենանտը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր այն մասին, որ անհրաժեշտություն կա օգտագործել ցամաքային ուժերը Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում: