Վրաստանում շրջանառության մեջ են դրվում 20, 50 եւ 100 լարի արժողությամբ նորացված թղթադրամներ
International newsՎրաստանում փետրվարի 1-ին շրջանառության մեջ կդրվեն 20, 50 եւ 100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ:
Ինչպես տեղեկացնում է Ազգային բանկը, դրանք շրջանառության մեջ կլինեն հին նմուշի թղթադրամների հետ հավասարապես: Սա թղթադրամների առաջին զգալի փոփոխությունն Է ազգային արժույթի գոյության ավելի քան 20 տարվա ընթացքում:
Նորացված թղթադրամների վրա պահպանվել Է սկզբնական թեմատիկան, բայց, միեւնույն ժամանակ դրանց արտաքին տեսքը հարստացված Է լրացուցիչ տարրերով: Փոփոխվել են նաեւ թղթադրամների չափերը. յուրաքանչյուր հաջորդը դարձել Է նախորդից ավելի մեծ՝ արժողությանը համապատասխան: Դրամանիշերն ունեն պաշտպանության ավելի շատ աստիճաններ, ինչպես նաեւ հատուկ նշաններ, որոնք նշում են անվանական գները թույլ տեսնողների համար:
Բացի դրանից, մեծացված Է թղթադրամների կայունությունը կեղտոտման եւ մաշման նկատմամբ: Շրջանառության մեջ գտնվող՝ 5 եւ 10 լարի արժողությամբ թղթադրամներն Ազգային բանկը պլանավորում Է նորացնել ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: