Ռոբերտ Արզումանյանը բանակցում է Կարագանդայի «Շախտյոր»-ի ներկայացուցիչների հետ
SportՀայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկարի» ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Թուրքիա:
Sports.kz. ղազախական կայքի տեղեկատվության համաձայն, հայ պաշտպանը բանակցություններ է վարելու Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախ տյոր»-ի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ 2013-2014 թվականների Ռոբերտ Արզումանյանը հանդես է եկել «Ակտոբեում», որտեղից տեղափոխվել էր «Ամկար»: «Ամկարի» գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ 30-ամյա ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը: