Հարցում. Սերբիայի քաղաքացիների 48%-ը համաձայն է ԵՄ-ին երկրի անդամակցությանը
International newsՀանրաքվեի անցկացման դեպքում Սերբիայի քաղաքացիների 48%-ը կողմ կարտահայտվեր Եվրամիությանը երկրի անդամակցությանը: Սերբիայի կառավարության կայքի փոխանցմամբ, այս մասին են վկայում հարցման արդյունքները:
Հարցն այսպես է ձեւակերպվել. «Սատարո՞ւմ եք, արդյոք, ԵՄ-ին Սերբիայի անդամակցությանը»: Նշվում է, որ հարցվածների 28%-ը դեմ է արտահայտվել, 15%-ը հայտարարել է, որ չէր մասնակցի հանրաքվեի, իսկ 9%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Հարցման մասնակիցներին նաեւ մի շարք այլ հարցեր են ուղղել: Օրինակ, 2000 թվականից ի վեր ով է ավելի շատ ֆինանսապես օգնել Սերբիայի զարգացմանը հարցին 27%-ը պատասխանել է, որ Եվրամիությունը, 20%-ը՝ Ռուսաստանը, 15%-ը՝ Ճապոնիան, 14%-ը՝ Չինաստանը:
Ըստ Gazeta-ի, հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1027 քաղաքացի: