Հունաստանի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան
International newsՀունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մեկօրյա այցի շրջանակում Կոտզիասը հանդիպումներ կանցկացնի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի, Ադրբեջան-Հունաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների, էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւի հետ:
Նշվում է, որ հանդիպումներում կքննարկվեն երկկողմանի քաղաքական եւ տնտեսական հարցեր: Հունաստանի ԱԳՆ ղկավարը Բավքից կմեկնի Ամստերդամ: