Քլինթոնն աննշան առավելությամբ հաղթել է Այովայի նախնական ընտրություններում. MSNBC
International newsԴեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում հաղթել Է Հիլարի Քլինթոնը, որն աննշան առավելության Է հասել Բեռնի Սանդերսի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները:
Մյուս հեռուստաալիքները հաշվարկել են, որ թեկնածուների արձանագրած արդյունքները շատ մոտ են, եւ հնարավոր չԷ նախապատվությունը տալ նրանցից մեկին:
Այովայի նահանգում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում գրեթե բոլոր քվեները հաշվված են, հաղթողը նախկինի պես հայտնի չԷ, ինչի մասին վկայում են կուսակցության տեղական ստորաբաժանման հրապարակած արդյունքները:
Քվեների 99 տոկոսի հաշվումից հետո Հիլարի Քլինթոնը հավաքում Է 49,9 տոկոսը, իսկ Բեռնի Սանդերսը՝ 49,6 տոկոսը: Այն պատգամավորների ստույգ թիվը, որոնց յուրաքանչյուր թեկնածուն իր համար քվեարկելու կուղարկի հուլիսին կայանալիք կուսակցական համագումարում, առայժմ հայտնի չԷ Է: Երկու թեկնածուներն Էլ արդեն ելույթ են ունեցել կողմնակիցների առջեւ եւ խոստացել են շարունակել պայքարը: Դեմոկրատներից առաջադրման երրորդ թեկնածուն՝ Մարտին Օ’Մելլին պայքարից դուրս Է եկել՝ ստանալով քվեների սոսկ շուրջ 0,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: