Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիվանագիտական ամեն մի բացթողման պատասխանը մշտապես տալիս է բանակը, այն էլ արյան գնով. Լ. Շիրինյան

Interview

Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված կամ մերժված բանաձևերի արդյունքը, թեև պարտադիր կատարման իմաստով գործնական չէ, բայց վատն այն է, որ տարիների ընթացքում նման բանաձևերը կուտակվում և որոշ ժամանակ հետո վերածվում են քաղաքական ուղենիշի:

«Այսինքն՝ եթե ուղիղ իմաստով վնաս չկա, ապա անուղղակի իմաստով մեծ վնաս կա և թող այնպիսի տեսք չընդունեն, թե դրա եղածը մի բան չէ: Տարիներ շարունակ բանաձևեր են ընդունվել, հետո հայկական կողմն իր անգործությունը կամ չկարողությունը սկսել է բացատրել «խավիարային դիվանագիտությամբ»,- Օrer.am-ի հետ զրույցում ասաց Լ.Շիրինյանը:

Խոսելով ԵԽԽՎ-ում քննարկվող վերջին բանաձևերի մասին՝ քաղաքագետը հավելեց, որ դա ոչ թե մեր պատվիրակության շնորհքն է, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի իրականացրած գործունեության արդյունքը:

«Մինսկի խումբը նրանց ասել է՝ թաթներդ քաշեք այս ոլորտից, նրանք էլ քաշել են, իսկ որ տեղի մասին չեն ասել, այդ մասն էլ ադրբեջանական կողմն անցկացրել է: Բայց ինձ համար հասկանալի չէ, թե հայկական կողմը ինչի պետք է նրանց բացատրի, թե ինչու Սարսանգի ջրամբարի ջուրը չի տալիս: Իսկ եթե պետք է բացատրի, ապա պետք է հստակ ասի, որ ջուրը չեմ տալիս, որովհետև չես ճանաչում մեր անկախությունը: Երկրորդը՝ պետք է ասի, որ դու նավթ ունես, ես խմելու ջուր ունեմ: Ես ջուրը չեմ տա, մինչև ինձ նավթ չտաս: Երրորդը՝ սահմանամերձ գոտում, եթե պրովոկացիաներդ շարունակես, մի կաթիլ ջուր չեմ տա: Հակառակը, ջրի մեջ կլցնեմ օճառ և նոր բաց կթողնեմ»,- ասում է Լ. Շիրինյանը:

Քաղաքագիտության դոկտորի կարծիքով՝ ադրբեջանցիներին նման կոշտ ձևով պատասխանելու հայկական կողմի հիմնավորումը պետք է լինի «Պատերազմում, ինչպես պատերազմում» բանաձևը, որը կստիպի հակառակորդին զերծ մնալ դիվերսիաներ և այլ սարդրիչ գործողություններ կազմակերպելուց: Բացի այդ, ըստ Լ. Շիրինյանի, հայկական կողմը ոչ թե պետք է նստի ու սպասի, թե ադրբեջանցիները կամ թուրքական կողմն ինչ կասեն, որ պատասխանի կամ ոչ, այլ պետք է անընդհատ ինքը նման իրավիճակներ առաջացնի:

«Հայկական կողմը պետք է անընդհատ հարցեր առաջացնի, որպեսզի նրանք ստիպված լինեն պատասխանել: Գիտե՞ք՝ ինչու, որովհետև մենք ուզում ենք, չէ՞, որ Արցախի անկախությունը ճանաչվի, դրա համար պետք է անընդհատ հարձակման մեջ լինենք, նրանց պարտադրենք և աշխարհին անընդհատ ասենք՝ գիտես ինչ կա, իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքը շատ ավելի բարձր է, քան քոչվոր թուրքերի աղմուկ-աղաղակը: Ի վերջո, պետք է բոլորին բացատրել, թե ադրբեջանցիները ոնց են հայտնվել այդտեղ»,- ասում է Լ. Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում նման բանաձևերի հայտնվելը Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատվիրողների անհետևողական աշխատանքի և որակի բացակայության հետևանք է: Եվ որպեսզի արդյունք լինի, պետք է հինգ-վեց ամիս աշխատել, ոչ թե գնալ ու ոռնոց գցել, թե տեսեք, թե այսօր ինչ եղավ:

Իսկ ընդունված և մերժված բանաձևերի մասին ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի Twitter-յան գրառումների մասին Լ. Շիրինյանն ասաց. «Անգլիացին նրա Twitter-յան բացատրությա՞նն էր սպասում հա՞: Ծիծաղելի՞ չէ, եթե տվյալ պարագայում պաշտպանվող կողմը մենք ենք: Մեկ այլ հարց էլ կա: Իսկ ինչո՞ւ է այդ հարցը Հայաստանն իր վրա վերցնում: Դրան պետք է պատասխանի արցախյան կողմը: Ի դեպ, դիվանագիտական ամեն մի ձախողում մեզ վրա զինվորի կյանք է նստում: Այսինքն, նման ցանկացած բացթողման պատասխանը մշտապես տալիս է բանակը, այն էլ արյան գնով: Եթե ես լինեի բանակի հրամանատարը, ապա դիվանագետներին գիշեր-ցերեկ պահանջներ կներկայացնեի»,- ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության շրջանակում խորհրդարանն իր ձևով, բովանդակությամբ և բոլոր մոտեցումներով փոխվում է և այն պետք է ավելի կանխարգելիչ- նախաձեռնողական դիվանագիտական քաղաքականություն վարի, այսինքն՝ մինչև ուրիշը փորձի ինչ-որ բան ձեռնարկել, հայկական կողմը պետք է արդեն ձեռնարկած լինի՝ հասկանալով, որ հակառակորդը խփելու է:

«Թող մերոնք մեզ խավիարով «չկերակրեն», եվրոպացիներին էլ էշի տեղ դնեն, թե ամբողջ Եվրոպան ադրբեջանական կեղտոտ, նավթոտ խավիարն է ուտում: Նրանք այնքան աշխատավարձ են ստանում, որ ոչ ոք Ալիևի նավթի կամ խավիարի կարիքը չունի: Իսկ եթե չեն կարողանում աշխատել, թող հրաժարական տան: ԱԺ-ին առաջարկում եմ բոլորի հարցը մեկ-մեկ քննել ու տեսնել, թե երկու տարվա կտրվածքով պատվիրակության անդամներն ինչ են արել ու տեսնենք, թե իրենք ինչ են ասելու»,- ասաց Լ. Շիրինյանը:


Արմինե Գրիգորյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance