Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 67 հազար միգրանտներ ու փախստականներ
International newsՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 67 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
«Հունվար ամսվա ընթացքում Հունաստանով Եվրոպա են ժամանել 62 հազար 193 միգրանտներ ու փախստականներ: Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ նրանց 91 տոկոսը երեք երկրներից՝ Սիրիայից, Աֆղանստանից եւ Իրաքից, եկածներն են»,-նշել Է Միլմանը:
Նա հայտնել Է, որ հունվարի 1-ից մինչեւ 31-ը Իտալիա են ժամանել եւս 5 հազար միգրանտներ ու փախստականներ: Նրանց թվում կան շատ երեխաներ, որոնց չեն ուղեկցում չափահասները. ընդամենը հունվարի 1-ից Եվրոպա Է ժամանել 19 հազար 781 երեխա:
Ըստ Միլմանի տվյալների՝ հունվարի 29-ից Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվն ավելացել Է գրեթե 12 հազարով: Դրա հետ մեկտեղ Հին աշխարհ հասնելու փորձ կատարելիս զոհվել Է 368 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: