ԱՀԿ-ում Զիկա վիրուսի դեմ պայքարի հատուկ խումբ Է ստեղծվել. Reuters
International newsԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ստեղծվել Է հատուկ խումբ, որը նպատակ ունի պայքարել Զիկա վիրուսի, ինչպես նաեւ դրա հարուցած հիվանդությունների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին:
«Մենք կօգտագործենք այն գիտելիքները, որոնք ձեռք ենք բերել Էբոլա վիրուսի հետ կապված ճգնաժամի ժամանակ»,- հայտարարել Է նա: Առանձին ուշադրություն կնվիրվի միկրոցեֆալիային՝ բնածին արատին, որն արտահայտվում Է գանգի չափի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում Է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության եւ տեսողության խանգարումներով:
Փորձագետների կարծիքով՝ դրա առաջացման պատճառ կարող Է դառնալ հղիության ժամանակ Զիկա վիրուսով վարակումը, սակայն առայժմ այս վարկածը ստուգման փուլում Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: