Ռուսական ֆոնդային բորսաները կրկին անկում են գրանցել
International newsՌուսական բաժնետոմսերի շուկան կրկին անկման միտումներ է գրանցել` հաշվի առնելով ռուբլու անկումը և Fitch գործակալության կողմից Ռուսաստանի վարկանիշի նվազեցումը:
Ինչպես հաղորդում է Ռիա-Նովաստին, ռուսական ММВБ ինդեքսը սակարկությունների ավարտին գրանցել է 0.84% անկում, իսկ РТС-ը 4% անկում:
Մոսկվայի սակարանում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները 4.96% անկում էին արձանագրել` մեկ բարելի գինը սահմանելով 32.54 դոլար:
Անկումն, այնուամենայնիվ, կանխատեսվածից ավելի մեղմ է եղել` հաշվի առնելով լեռնամետալուրգիական ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճը: