Չինաստանում ձյան առատ տեղումների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են կայարաններում
International newsՉինաստանը պատուհասած ձյան առատ տեղումների հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են երկաթուղային կայարաններում, տեղեկացնում է BBC-ն:
Երկրի հարավի Գուանչժոու կայարանում լույս փետրվարի 1-ի գիշերը կուտակվել Էր մինչեւ 100 հազար մարդ, հայտնել Է տեղի ոստիկանությունը: Այժմ այնտեղ շարունակում Է մնալ ավելի քան 50 հազար մարդ, որոնք փորձում են մեկնել գնացքով:
Հսկայական քանակությամբ ձյան պատճառով գնացքները կամ դադարել են մեկնել, կամ ուղեւորվում են երկարացված ընդմիջումներով:
Իրենց մասշտաբներով հազվադեպ ձնատեղումները համընկել են Չինական Նոր տարվա նախօրյակի հետ, երբ շատերը քաղաքներից տուն են մեկնում, որպեսզի տոնը նշեն ընտանիքի անդամների հետ:
Ոստիկանությունում հայտնել են, որ հանրային կարգը պահպանելու համար գործի են դրվել 5200 աշխատակիցներ: