ՄԱԿ-ը 1,4 մլրդ դոլար է խնդրել 4 մլն սիրիացի երեխաների կրթությունն ապահովելու համար
International newsՄԱԿ-ի հումանիտար գործակալությունները եւ նրանց գործընկերները խնդրում են 1,4 մլրդ դոլար հատկացնել Սիրիայում եւ հարեւան երկրներում 4 մլն երեխաների կրթությունն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համատեղ հայտարարության մեջ, որը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում տարածվել է Սիրիայի եւ տարածաշրջանի երկրներին օգնություն ցուցաբերելու հարցերի շուրջ 5-րդ տ արեկան միջազգային խորհրդաժողովի նախօրեին, որը փետրվարի 4-ին բացվելու է Լոնդոնում:
«Հանդիպման նախաշեմին ՄԱԿ-ի հումանիտար խմբերը եւ գործակալությունները կոչ են անում 1,4 մլրդ դոլար հատկացնել, որպեսզի Սիրիայում եւ հարեւան երկրներում օգնություն ցուցաբերվի 4 մլն երեխաների ու պատանիների՝ օգտվելու դպրոցական եւ արտադասարանական կրթությունից»,- ասված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: