Իրանը պետք Է ամեն ինչ անի ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը թուլացնելու համար. Ռոուհանի
International newsԻրանը հնարավոր ամեն ինչ պետք Է անի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին IRINN հեռուստաալիքի եթերում՝ ելույթ ունենալով «Ֆաջր» տասնօրյակի (փետրվարի 1-11) ս կսվելու կապակցությամբ, որն ավարտվում Է 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարությամբ:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե Ռուսաստանի, թե Թուրքիայի հետ եւ շատ ենք ափսոսում, որ ճգնաժամ Է ստեղծվել երկու երկրների փոխհարաբերություններում: Այժմ մենք հնարավոր ամեն ինչ պետք Է անենք, որպեսզի այդ լարվածությունը թուլանա»,-ընդգծել Է Իսլամական Հանրապետության նախագահը: «Իրադրության հետագա բորբոքումը չի համապատասխանում ոչ այս, ոչ այն պետության շահերին»,- հավելել Է Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: