ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան Սիրիայի եւ Իրաքի բնակչության օգնության հիմնադրամ Է ստեղծում
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիան կայունացման հիմնադրամ կստեղծի Սիրիայի եւ Իրաքի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «փոքր խմբի» 23 երկրների ներկայացուցիչների ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել Է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած խորհրդակցության ավարտին:
Դրանում նշվում Է, որ «10 մլն իրաքցիների եւ 17,7 մլն սիրիացիների օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ Է համապատասխանաբար 861 մլն եւ 8,98 մլրդ դոլար»: Ինչպես նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Միացյալ Նահանգները եւ մյուս երկրներն իրենց կողմից տրամադրվելիք գումարների մասին կհայտարարեն Սիրիային նվիրված խորհրդաժողովում, որը փետրվարի 4-ին բացվելու Է Լոնդոնում:
«Փոքր խմբի» 23 երկրների (Ավստրալիա, Բահրեյն, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Եգիպտոս, Գերմանիա, Հորդանան, Իրաք, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Քատար, Քուվեյթ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Շվեդիա) ներկայացուցիչները հաստատել են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ահաբեկիչների ֆինանսավորման ուղիների արգելափակման ճանապարհով, ԻՊ-ի դեմ պայքարում ջանքերն ակտիվացնելու իրենց բոլոր պարտավորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: