Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սպառողների իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված

Blog

Սիրանուշ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ): Իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետևաբար «գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում:
Կազմակերպության կողմից դեռևս 2013 թ.-ին իրականացվել էին շրջայցեր Երևան քաղաքի ավելի քան 900 իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ սպառողներին տրամադրվել էին ավելի քան 2000 իրազեկող տեղեկատվական թերթիկներ: Խնդիրը համակողմանի քննարկելու նպատակով հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ տնտեսվարողներ ու վերջիններիս շահերի պաշտպաններ: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Չնայած նրան, որ այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել էր օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն վերջինիս հաջորդեց էլ ավելի արատավոր երևույթ: Կան տնտեսվարողներ, ովքեր մի կողմից տեղադրել են օրենքի պահանջի վերաբերյալ իրազեկող վահանակներ, մյուս կողմից միաժամանակ խախտում են նույն օրենքը՝ հետ չընդունելով գնված ապրանքը՝ ոտնահարելով սպառողների իրավունքը:

Իրականացված աշխատանքներից հետո բացահայտված խախտումներին լուծում տալու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչը հնարավորություն կընձեռեր ինչպես լուծելու խնդիրները, այնպես էլ բարձրացնելու հանրային վստահությունը պետական վերահսկողության նկատմամբ: Սակայն նախարարությունը ոչ միայն քայլեր չձեռնարկեց խնդիրների լուծման ուղղությամբ, այլև շարունակում է համառորեն խորհուրդ տալ սպառողներին խնդիրներ հանդիպելու պարագայում խախտված իրավունքը վերականգնել դատարանի միջոցով, մինչդեռ բազմիցս ներկայացվել է նաև հիմնավորումն առ այն, թե ինչ պատճառներով դատական կարգով խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմը չի կարող արդյունավետ գործել, և որ օրինախախտ տնտեսվարողները պարտադիր պետք է կրեն վարչական պատասխանատվություն, քանզի օրենքով սահմանվում է ոչ թե էթիկա, այլ իրավունք և պարտականություն, ինչն էլ հնարավորություն կընձեռեր խնդիրը տանել դեպի ինքնակարգավորում:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կազմակերպությունը շարունակում է ստանալ նույնաբովանդակ ահահանգեր: Եվ եթե մի շարք տնտեսվարողներ փորձում են որևէ հակափաստարկ ներկայացնել վերադարձ չիրականացնելու նպատակով, ապա «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը, որին բաժին է հասնում ստացված ահազանգերի գերակշռող մեծամասնությունը, ոչ միայն օրենքը խախտում է բացահայտ կերպով, այլև սպառողներին տեղեկատվություն է տրամադրում, թե իբրև օրենքն իրենց վրա չի տարածվում: Նշյալ ընկերության կազմում գործում է ավելի քան 20 իրացման կետ, իսկ վերջին ահազանգը Կազմակերպությունը ստացել է՝ կապված «Միսս Սելֆրիջ» (Miss Selfridge) խանութի հետ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանն ի վերջո քայլեր ձեռնարկել նշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ, վերանայել գործող ընթացակարգը՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկություններն և այն կարևորագույն հանգամանքը, որ ՀԿ-ները չեն կարող աջակից լինել սպառողներին դատարան դիմելու հարցում, իսկ սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման և վերադարձի կարգը: Գնում չիրականացնել այն իրացման կետերից, որոնք հրաժարվում են կատարել օրենքի պահանջը և հրաժարվող տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնել, որպեսզի մյուս սպառողները ևս գոնե իրազեկվածության շնորհիվ թույլ չտան ոտնահարել սեփական սպառողական իրավունքները, մինչև պատկան կառույցները կորոշեն զբաղվել սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով:

AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California