Երեւանի «Արարատ»-ը ոչ ոքի խաղաց Արմավիրի «Տորպեդո»-ի հետ
SportԵրեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը Սոչիի ուսումնամարզական հավաքի շրջանակներում երրորդ ստուգողական խաղն անցկացրեց Արմավիրի «Տորպեդո»-ի հետ:
Թիմերը մեկական գնդակ ուղարկ եցին միմյանց դարպասը, գրանցվեց 1:1 հաշիվը: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացեց ռուսական ակումբը, ընդմիջումից հետո Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը խփեց պատասխան գոլը:
«Արարատը» խաղադաշտ է դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմով`Գեւորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սերգեյ Ավագիմյան, Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան, Գեորգի Խուբուա, Ռաֆֆի Կայա, Գեւորգ Նռանյան, Ումարու Կաինա, Դավիթ Հովսեփյան:
Սոչիում «Արարատ»-ը նախորդ երկու ստուգողական խաղերում պարտվել էր: Առաջին ստուգողական խաղում 0-1 հաշվով պարտվել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»-ին, իսկ Կալինինգրադի «Բալթիկա»-ին՝ 0-2 հաշվով:
Փետրվարի 4-ին երևանյան թիմը կմրցի ռուսական «Յուգ Սպորտ»-ի հետ: