Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգիծը. Մարգվելաշվիլի
International newsՎրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված ջանքերը:
Այդ մասին փետրվարի 3-ին Քութայիսում հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալով Վրաստանի զարգացման կարեւորագույն հարցերի վերաբերյալ տարեկան զեկու յցով:
«Վրաստանի անվտանգության գերակայությունը ՆԱՏՕ-ին ինտեգրվելն Է եւ դաշինքին անդամակցելը, մենք կշարունակենք ջանքերն այդ ուղղությամբ,- ասել Է Մարգվելաշվիլին:- Մենք ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին աշխատում ենք ոչ միայն քաղաքականապես, այլեւ դաշինքի չափորոշիչների հիման վրա երկրի անվտանգության ամրապնդման առումով», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: