Ռուսաստանը կարձագանքի Թուրքիայի կողմից բաց երկնքի մասին համաձայնագրի խախտմանը
International newsՌուսաստանը չի պատրաստվում առանց ուշադրության և համապատասխան արձագանքի թողնել Թուրքիայի կողմից բաց երկնքի մասին համաձայնագրի խախտումը:
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնագրերի իրականացման վերահսկման բաժնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը:
Թուրքիայի Հանրապետության տարածքով ռուս դիտորդների թռիչքը նախատեսված էր փետրվարի 1-5-ը, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ի հրամանով այն տեղի չի ունեցել: