ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները կքննարկեն երրորդ երկրներից միգրացիայի մոնիթորինգի համակարգի ստեղծումը
PoliticsՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները կքննարկեն տվյալների փոխանակման համակարգի ստեղծումը, որը կոչված Է հսկել երրորդ երկրներից ներգաղթյալների թվի հնարավոր աճը եւ կանխատեսել դրա հետ կապված ռիսկերը:
Այդ մասին ասված Է ՀԱՊԿ-ի հաղորդագրության մեջ:
Մամուլի տեղեկագրում ճշտվում Է, որ այդ թեման փետրվարի 5-ին քննարկվելու Է կազմակերպության երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստում:
Նիստին, որը տեղի կունենա Մինսկում, պլանավորում Է մասնակցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Օրակարգում… համակարգի ստեղծման հարցն Է ՀԱՊԿ-ի անդամ պետություններում միգրացիոն իրադրության վերաբերյալ կանոնավոր կերպով տեղեկատվության փոխանակման համար՝ երրորդ երկրներից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածք ժամանող միգրանտների թվաքանակի հնարավոր ավելացման կապակցությամբ իրադրության մոնիթորինգի, ռիսկերի ու սպառնալիքների ծագման կանխատեսման նպատակով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նիստում նախատեսվում Է նաեւ քննարկել անօրինական միգրացիային հակազդման համատեղ միջոցառումներն ու գործողությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի երկրների միգրացիոն իրադրությունը: