Ասանժը չի բացառել, որ կարող Է փետրվարի 5-ին հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը
International newsWikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի բացառել, որ կարող Է առաջիկա ուրբաթ օրվա կեսօրին դուրս գալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից եւ հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ասանժի հայտարարությունը, որը զետեղված Է Twitter-ում WikiLeaks-ի Էջում:
«Այն դեպքում, եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ ես տանուլ եմ տվել Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի դեմ գործը, ապա ես պարտավոր եմ ուրբաթ օրվա կեսօրին հեռանալ դեսպանատնից եւ համաձայնել, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կալանավորի ինձ՝ հետագա բողոքարկման լուրջ հեռանկարի բացակայության պատճառով»,- ասված Է Ասանժի հայտարարության մեջ:
«Սակայն,- նշել Է նա,- եթե ես հաղթանակ տանեմ, եւ եթե պարզվի, որ պետական կողմերը գործել են ապօրինի, այդ դեպքում ես ակնկալում եմ իմ անձնագրի անհապաղ վերադարձում եւ ինձ կալանավորելու փորձերի դադարեցում»:
«Արտահոսերի կայքի» ստեղծողը 2012 թվականի հունիսի 19-ին ապաստան Է խնդրել Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում՝ խուսափելու Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Ասանժը ժխտում Է բոլոր մեղադրանքները եւ դրանք համարում Է քաղաքականորեն պատճառաբանված: Նա զգուշանում Է, որ Ստոկհոլմն իրեն կարտաքսի ԱՄՆ, որտեղ ավստրալացուն լրտեսության մասին օրենքով մինչեւ 35 տարվա բանտարկություն Է սպառնում, իսկ, հնարավոր Է, նաեւ մահապատիժ՝ Պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր գաղտնի փաստ աթղթերի հրապարակման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: