BBC-ն ցուցադրել Է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հակամարտության հնարավոր սցենարը
International newsBBC հեռուստաընկերությունը ցուցադրել Է «Երրորդ համաշխարհային պատերազմը. հրամանատարական կետում» ֆիլմը, որի սցենարը նկարագրում Է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ մտացածին հակամարտությունը: Ցուցադրությունը տեղի Է ունեցել փետրվարի 3-ի երեկոյան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ֆիլմի սյուժեն կառուցվում Է այն բանի վրա, որ ռուսաստանամետ ապստամբների կողմից լատվիական Դաուգավպիլսի գրավումից եւ ամերիկա-բրիտանական կոալիցիայի միջամտությունից հետո աշխարհը հայտնվում Է լայնածավալ միջուկային պատերազմի եզրին: Մարդկության փրկարարներն են դառնում բրիտանական նախարարների կաբինետի անդամները: Գործողությունը տեղի Է ունենում Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարական կետում:
Ժապավենի հեղինակների խոսքով՝ սյուժեն ամբողջովին հորինված Է, սակայն դրա հիմքում դրվել են Ուկրաինայի արեւելքի իրադարձությունները: Բեմադրիչների նպատակն Է եղել ցույց տալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Եվրոպայում նոր պատերազմի դեպքում: