ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 123-րդ հորիզոնականում է
SportՖԻՖԱ-ն փետրվարի 4-ին հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է 2 աստիճանով և զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը: Հայաստանի թիմը պահպանել է վարկանիշային 285 միավորները:
Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը՝ 1494 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղերում Արգենտինայի եւ Իսպանիայի հավաքականներն են, համապատասխանաբար, 1455 եւ 1347 միավորով: Չորրորդ տեղում աշխարհի չեմպիոն Գերմանիան է՝ 1347 միավորով:
2018 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 34-րդը, Դանիան՝ 40-րդը, Չեռնոգորիան՝ 84-րդը, իսկ Ղազախստանը՝ 131-ը:
Հիշեցնենք, որ հայկական թիմը մարտի 25-ին Երեւանում ընկերական խաղ է ացնկացնելու Բելառուսի հավաքականի հետ, որը 514 միավորով 67-րդ տեղում է:
1 (1). Բելգիա — 1494 միավոր
2 (2). Արգենտինա — 1455
3 (3). Իսպանիա — 1370
4 (4). Գերմանիա — 1347
5 (5). Չիլի — 1293
6 (6). Բրազիլիա — 1251
7 (7). Պորտուգալիա — 1219
8 (8). Կոլումբիա — 1211
9 (9). Անգլիա — 1106
10 (10). Ավստրիա — 1091
16 (16). Ռումինիա — 987
23 (24). Ռուսաստան — 895
27 (29). Ուկրաինա — 842
34 (34). Լեհաստան — 787
40 (42). Դանիա — 692
67 (68). Բելառուս — 514
71 (73). Ուզբեկստան — 489
84 (85). Չեռնոգորիա — 403
88 (90). Էստոնիա — 379
100 (102). Լատվիա — 338
105 (107). Ղրղզստան — 324
114 (117). Թուրքմենստան — 294
116 (116). Ադրբեջան — 296
120 (120). Վրաստան — 286
123 (121). ՀԱՅԱՍՏԱՆ — 285
128 (127). Լիտվա — 274
131 (132). Ղազախստան — 266
148 (148). Տաջիկստան — 196
155 (156). Մոլդովա — 170: