ՀՖՖ-ն Արմավիրի մարզում իրականացնելու է ֆուտբոլի զարգացման խոշոր ներդրումային ծրագրեր
SportՀՀ կառավարությունն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասը և Արմավիր քաղաքի «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հա հողամասը նվիրաբերեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ՀՖ Ֆ-ն Էջմիածնում նախատեսում է նշված տարածքում կառուցել ֆուտբոլի ակադեմիա: «Ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում»,- ասաց Սահակյանը:
Իսկ «Հոբելյանական» մարզադաշտը ֆեդերացիան կօգտագործի իր կարիքների համար և առաջիկա հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 մլն դրամի ներդրում: