Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է անցկացվում
International newsՀունաստանի արհմիությունները փետրվարի 4-ին 24-ժամյա համընդհանուր գործադուլ են անցկացնում՝ բողոքելով կենսաթոշակային համակարգի եւ սոցիալական ապահովության համակարգի փոփոխման դեմ, տեղեկացնում է BBC-ն:
Քաղաքներում չի աշխատում հասարակական տրանսպորտը: Նաեւ փակ են դպրոցները եւ հիվանդանոցները, բժիշկները հիվանդներին ընդունում են միայն շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար: Գործադուլին միացել են տաքսիստները:
Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ միջազգային վարկատուների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Աթենքը պետք Է այս տարի կենսաթոշակների վճարման ծախսերը կրճատի 2 մլրդ դոլարով: Դա նշանակում Է, որ առավելագույն կենսաթոշակը պետք Է 2,7 հազար եվրոյից նվազեցվի մինչեւ 2,3 հազար, իսկ բազայինը՝ մինչեւ 384 եվրո:
Կառավարությունը հայտարարել Է, որ մտադիր Է հնարավորինս պաշտպանել թոշակառուներին:
Մինչդեռ արհմիությունները պնդում են, որ փոխզիջումը, որին իշխանությունները գնում են ֆինանսական օգնություն ստանալու նպատակով, միայն կվատացնի երկրի տնտեսական իրադրությունը եւ կհանգեցնի գործազրկության աճի: