ԲՀԿ-ն իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել
Politics«Բարգավաճ Հայաստան»-ը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն համագործակցելու որևէ առաջարկ չի ստացել ՀՀԿ-ից: «Մենք քննարկել ենք, թե քաղաքական մեծամասնություն -«Դաշնակցություն» ապագա կոալիցիայի պայմաններում նոր քաղաքական իրավիճակում ԲՀԿ-ն ինչ ստրատեգիա, տակտիկա է ընտրում: Ոչ թե քննարկել են՝ մենք գնո՞ւմ ենք, թե չենք գնում: Մի բան, որ չկա, ուր գնանք կամ չգնանք»,- նշեց Մելքումյանը:
Մելքումյանը նաև կարծիք հայտնեց, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ին միանշանակ հաջողվելու է հաղթահարել անհրաժեշտ շեմը և հայտնվել խորհրդարանում: «2017 թվականի նախորդող ժամանակշրջանում կխոսենք, բայց ես համոզված եմ, որ մենք միանշանակ ազդեցիկ քաղաքական ուժ ենք: Թեև անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն տուժել է, սակայն մեզ հաջողվել է փրկել գրասենյակները: Մենք նաև ամուր ենք, մեր կառույցները կան: Մեր հիմնական ներուժը մեր կառույցներն են, ժողովուրդն է, մեր անդամներն են, տարածքային գրասենյակներն են և այն աշ խատանքն է, որ մենք անում ենք: Հիմա կյանքը ցույց կտա, մեկ կամ երկու ամիս հետո կարող է շատ բան փոխվել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ չի արել, Մելքումյանը պատասխանեց. «Այդ հարցը մե՞զ եք տալիս, նույնիսկ այդպիսի հարց էլ չի եղել»: