«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ
SportԵրեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ: Ֆուտբոլիստը թիմին է միացել Սամարայի «Կռիլյա Սովետով»-ից:
Ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն Գրիգորյանը ավելի վաղ հանդես է եկել նաև Գյումրիի «Շիրակ»-ում և Մ19 հավաքականում: Փետրվարի 4-ին նա «Փյունիկ»-ի կազմում մասնակցել է «Գանձասար-Կապան»-ի հետ ընկերական խաղին:
Նշենք նաև որ ֆուտբոլիստը փետրվարի 4-ին տոնում է իր 21 ամյակը: